Բացել լրահոսը Փակել լրահոսը
94252708_1730518860422390_5645114171285569536_n
A A
Պաշտոնական

Ինչ է քննարկվելու ԱԺ վաղվա արտահերթ նիստում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ ԱԺ խորհուրդը հաստատեց վաղվա արտահերթ նիստի օրակարգը։
Օրակարգում 2 հարց է, երկուսն էլ՝ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Երկու նախագծերն էլ հակաճգնաժամային են, նպատակը՝ մեղմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները բիզնեսների համար և նպաստել հետագա զարգացմանը։
Այդ իսկ պատճառով, «Իմ քայլը»՝ ԲՀԿ գործընկերների հետ, նախաձեռնել է արտահերթ նիստ, որպեսզի նախագծերը հնարավորինս շուտ ընդունվեն։

Մնացած մանրամասները՝ վաղվա նիստին»։