Կորոնավիրուսից պաշտպանվելու համար Նիկարագուայում դիմակներով են ֆուտբոլ խաղացել
Աջակցիր «Ա1+»-ինՆիկարագուայի ֆուտբոլ առաջնությունում, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պատճառով, թիմերից մեկը՝ «Դիրիագենը», փորձել է խաղալ դիմակներով: Ինչպես նշում է պորտուգալական record թերթը, ֆուտբոլիստները 10-15 րոպե հետո դեն են նետել դիմակներից:
«Ֆուտբոլ խաղալ դիմակներով հնարավոր չէ: Հանդիպման ժամանակ քանի որ մենք ավելի արագ են շնչում, աստիճանաբար պարզապես չի հերիքում օդը: Արտաշնչելիս լրիվ օդը դուրս չի գալիս, այդ իսկ պատճառով բերանի խոռոչում անընդհատ տաքություն ես զգում: Ես դիմացա տասնհինգ րոպե, որից հետո ստիպված հանեցի դիմակը: Կարծում եմ, որ դիմակները ոչնչով չեն կարող օգնել ֆուտբոլին, քանի որ խաղի ժամանակ հնարավոր չէ խուսափել մոտ շփումներից», - ասել է թիմի ուրուգվայցի ֆուտբոլիստ Բերնարդո Լաուրերյրով:
Ի դեպ, մարզիկներին դիմակ կրելու առաջարկությամբ հանդես է եկել բելգիացի վիրուսաբան Մարկ Վան Ռաստը: Նա կարծում է, որ առանց դիմակների առաջիկայում հնարավոր չէ անցկացնել մարզական միջոցառումներ, այդ թվում ֆուտբոլային խաղեր: Ըստ գիտնականի, մարզիկները կարող են օգտագործել թեթև հակագազային դիմակներ, որոնք հաճախ օգտագործում են հեծանվորդները և ամերիկյան ֆուտբոլի խաղացողները: