Բացել լրահոսը Փակել լրահոսը
21712_Erevani_qaxaqapetaran_M
A A
Պաշտոնական

Ստուգայցեր՝ քաղաքի տարբեր հատվածներում (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

«Պարետի որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն այս օրերին աջակցում են ՀՀ ոստիկանությանը՝ տնտեսվարողների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում:

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակիցները ստուգումներ են իրականացնում կենսական անհրաժեշտության ապրանքներ ապահովող խանութներում՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

Մասնավորապես հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, հաճախորդների համար հիգիենայի պարագաների ապահովմանը, աշխատակիցների կողմից դիմակների և ձեռնոցների պարտադիր օգտագործմանը:

Այս օրերին քաղաքապետարանի ստորաբաժանումները ստուգայցեր են իրականացնում նաև քաղաքի տարբեր հատվածներում՝ արգելելով բացօթյա ապօրինի առևտուրը»: