Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոստիկանության 10 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ փոխոստիկանապետ (տեսանյութ)

124 ոստիկան ինքնամեկուսացել է, 30-ը՝ մեկուսացվել․ նրանցից 10-ի մոտ արձանագրվել է կորոնավիրուս: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց Ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը։

Նա նշեց, որ վարակված 10-ից 5-ն ապաքինվել է։

Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ կազմվել է արձանագրություն 10269 անձի դեպքում ազատ տեղաշարժի կանոնները խախտելու համար, 26-ի դեպքում՝  մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար:

 6706 դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Երևանում մարդկանց տեղաշարժի զգալի աճը, ի՞նչ վերահսկողություն է իրականացվում, Մհրյանն ասաց, որ ոստիկանության ուժերը հսկայածավալ աշխատանք են կատարում՝ կապված պարետի ցուցումների հետ, իսկ  քաղաքացիների տեղաշարժի ակտիվացումը կապված է տնտեսական գործունեության որոշ ոլորտների թույլատրման ավելացման հետ: 

Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ ոստիկանության ծառայողները մարտ ամսվա համար արդեն ստացել են հավելավճար:

Հայտնեց նաև, որ Կառավարության որոշումների հետ կապված բանկերում մարդկանց շարժը ավելացել ․ հաշվի առնելով սա՝ ոստիկանությունն ուշադրությունը  կենտրոնացրել է նաև բանկերի շուրջ:

Ըստ Մհրյանի տեղեկությունների՝ 1271 բեռնափոխադրում իրականացնող մեքենա այս ընթացքում Իրանից մուտք  է գործել Հայաստան, մեքենաներն ուղեցվել են ճանապարհային ոստիկանության կողմից։

Արցախ տրանսպորտային միջոցների մուտքը թույլատրվել է 2946, արգելվել է 603 անգամ:

Տնտեսական գործունեություն ծավալող 2065 օբյեկտների գործունեությունը  դադարեցվել է, 82-ի նկատմամբ կիրառավել է վարչական իրավախախտաման վերաբերյալ արձանագրություն: 

Մեկուսացման վայրերում տեղակայված են ոստիկանական պահակակետեր,-հայտնեց փոխոստիկանապետը՝ հավելեով, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում ապրիլի 15-18-ը գործել են ոստիկանական 3 պահակակետեր, որոնք արգելել են մուտքը և ելքը:

Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ համայնքներում ապրիլի 19-23-ը կգործեն 4 հատուկ անցակետեր, որոնք կսահմանափակեն մուտքը և ելքը:

Մհրյանը հայտնեց նաև, որ մարտի 16-ից ապրիլի 16-ի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 225 մարմնական վնասվածով ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում զոհվել է 17 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 342 պատահար և 19 մահ:

Մհրյանը հայտնեց նաև, որ ընդհանուր առմամբ հանցագործությունների նվազում կա: