Դատախազներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ նա բուժում է ստանում
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ներկայումս բուժում է ստանում, վիճակը լավ է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նրա մոտ ջերմություն և այդ վիրուսին բնութագրվող լուրջ ախտանշաններ չեն եղել»,-ասաց նա։
Դատախազի հետ կոնտակտ ունեցող անձանց շրջանակը պարզվել է։
«Ընտանիքի անդամները մեկուսացվել են։ Այն գործընկերները, որոնք իր հետ շփում են ունեցել, ինքնամեկուսացվել են, բայց նրանց մոտ այդ հիվանդության համապատասխան պատկեր ունենալու վերաբերյալ տվյալներ դեռ չունենք։ Եթե լինեն, իհարկե, թեստավորում կանցնեն»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Մեր հարցին, թե ո՞ր օրն է դատախազի մոտ վիրուս ախտորոշվել, դատախազության հանրային կապերի բաժնի պետն ասաց, որ անցյալ շաբաթ է հայտնաբերվել։