Բացել լրահոսը Փակել լրահոսը
պեկ
A A
Պաշտոնական

Հրապարակվել է 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվութ­յուն­ների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf)։

            Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։

            Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն 060544444 կամ 080000007  հեռախոսահամարներով։

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին