A
A
Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը՝ մայիսի 8-ին․ դատավորը կրկին արձակուրդ է ձեւակերպել
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, այսօր դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել։ Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։