Ռոսատոմը սկսել է բժշակական տրանսպորտային համակարգերի մանրէազերծման աշխատանքները
Աջակցիր «Ա1+»-ին«Ռոսատոմ» Պետկորպորացիայի դուստր ձեռնարկություն՝ «Ստերիոն» ԲԸ-ն սկսել է COVID-19 թեստավորման համար անհրաժեշտ բժշակական տրանսպորտային համակարգերի մանրէազերծման աշխատանքները։
Մանրէազերծումն իրականացվում է մշակվող արտադրանքի վրա արագացված էլեկտրոնների ճառագայթի ազդեցությամբ։ Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս չբացել արտադրողի կողմից արդեն փաթեթավորված արտադրանքը։ Բացի այդ, արագացված էլեկտրոններով ճառագայթի միջոցով մշակված արտադրանքը կարող է օգտագործվել անմիջապես։ Այս դեպքում ապրանքի փաստացի օգտագործումից առաջ չի պահանջվում ապագազավորումը (ի տարբերության մանրէազերծման այլ մեթոդների) կամ լրացուցիչ այլ գործողություններ։
Այսօրվա դրությամբ մանրէազերծվել է ավելի քան 20 հազ․ բժշկական տրանսպորտային համակարգ։ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ստորաբաժանում՝ «Ռուսատոմ Հելսքեայի» ԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շիբանովի խոսքով, ապրիլի վերջին մշակված համակարգերի ծավալը կկազմի 150 հազար։ «Մայիսին ակնկալու ենք հասնել 300 հազար ծավալի», - հավելեց նա։
Բժշկական տրանսպորտային համակարգերը նախատեսված են կենսաբանական նմուշարման և դեպի ախտորոշման վայրեր նմուշների տեղափոխման համար։
Բացի այդ, «Ստերիոն» ԲԸ-ում շարունկվում է բշժկական դիմակների մանրէազերծումը։ Այսօրվա դրությամբ մանրէազերծվել է շուրջ 1,5 մլն միավոր։
«Ռոսատոմ» Պետկորպորացիա