Բացել լրահոսը Փակել լրահոսը
93646443_3017142405008715_1967506110067769344_n
A A
Պաշտոնական

Ինչպե՞ս են միջոցառումների շահառուները բանկի և գումարի չափի մասին տեղեկանում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացրել աջակցության ծրագրերին դիմելու վերաբերյալ։

« եթե դիմել եք 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։

‼️Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից և ինչ չափի աջակցություն եք ստանալու։

‼️Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միևնույն է անհրաժեշտ է սպասել էլ․փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։

✅ 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումների շահառուները բանկի և գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետև մոտենում բանկ։

‼️Տեղեկացնում եմ նաև, որ 4-րդ և 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որևէ մեկն առկա չէ, Ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաև առաջիկա օրերին»։