A
A
Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հավաքները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ թեմատիկ»-ում ներկայացվում է խաղաղ հավաքների մշտադիտարկման եռամսյա (հունվար-մարտ 2020 թ.) զեկույցը:
««Դիտորդ թեմատիկ»-ում ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող «Խաղաղ հավաքների ազատություն» ծրագրի ընթացքում 2020 թ․ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երևանում տեղի ունեցած հավաքների դիտարկումների արդյունքները։
Ընդհանուր առմամբ՝ 2020 թ. հունվարի 1-ից մարտի 31-ը դիտարկվել է 33 հավաք՝ Երևանում: Մարտի 16-ին, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով, ՀՀ կառավարությունը հանրապետության ողջ տարածքում մեկ ամսով հայտարարեց արտակարգ դրություն՝ արգելելով հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ հավաքներին մասնակցելը։ Այդուհանդերձ, արտակարգ դրության հայտարարումից հետո դիտարկվել են 2 հավաք՝ մարտի 20-ին՝ «Փեթակ» տոնավաճառի առջև վերջինիս աշխատակիցների և մարտի 21-ին ազգությամբ հայ մի խումբ ՌԴ քաղաքացիների կողմից Վրաստանի հանրապետության դեսպանատան առջև կազմակերպված հավաքները:
«Դիտորդ թեմատիկ»-ը կարդացեք այստեղ»։