Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարիկ Սարգսյան
A A
Պաշտոնական

Նորաշենում այս պահին ունենք 8 հաստատված դեպք․ մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել․ մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարգելի լրագրողներ և մեզ զանգահարող քաղաքացիներ, հավատարիմ մնալով բաց և թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` ևս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։

Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։

Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։

Հիշեցնեմ, որ վերոնշյալ համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59»։

Իսկ մի փոքր ավելի վաղ մարզպետը հայտնել է, որ Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։