Առինջից ահազանգում են․ համաճարակի օջախ է ստեղծվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի փողոցի բնակիչները ահազանգում են՝ հայտնվել են հակասանիտարական, համաճարակային իրավիճակում։ Պատճառը անբարեխիղճ բնակիչներն են, որոնք կոյուղատար են դարձրել անձրեւատար խողովակները։
Ինչպես տեղեկացրեց բնակիչներից մեկը՝ կոյուղաջրերը հավաքվել, կուտակվել են և հիմա այլ հոսելու տեղ չունենալու հետևանքով լցվում են բնակիչների տները։ Գարշահոտին գումարվում է նաև տների քանդման վտանգը։ Բնակիչները դիմում են պատկան մարմիններին, պատգամավորներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա եւ ակնկալելով շուտափույթ լուծում։
Մինչ օրս նրանց՝ տեղի իշխանություններին հասցեագրված բողոքներն անարձագանք են մնացել։
Ի դեպ, առաջին տեսանյութն արվել է մի քանի շաբաթ առաջ․ ըստ բնակչի՝ իրավիճակն հիմա ավելի վատ է՝ ապացույցը լուսանկարն ու երկու օր առաջ արված մյուս երկու տեսանյութերը։