Ոստիկանության ղեկավար կազմին թույլատրել եմ դրամահավաք անել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, թե տեղեկատվություն ունի, որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում չեն ստացել աշխատավարձ, և իրենց պարտադրվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշվին գումար փոխանցեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, թե հնարավոր չէ, որ պետական կառավարման համակարգում որևէ մեկն իր աշխատավարձը ժամանակին ստացած չլինի։ Ապա հավելեց, որ ոստիկանապետն իրեն ասել է, որ ոստիկանությունում ցանկություն է եղել դրամահավաք անել, և Կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշվին գումար փոխանցել, ինքը դեմ է արտահայտվել։
«Բայց ես թույլատրել եմ ղեկավար անձնակազմի շրջանում անել նման դրամահավաք։ Որևէ մեկը չի կարող պարտադրվել, որ ինքը գումար նվիրաբերի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։