Ունենք 2 առողջացման դեպք․ Արցախի պետնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«16 թեստի արդյունքները, որ մենք ուղարկել էինք լաբորատորիա, ժամեր առաջ ստացվել են մեր կողմից։ Եվ բոլորի արդյունքները բացասական են։ Իսկ դա նշանակում է, որ մենք ունենք հաստատված 2 առողջացման դեպք 6-ից»,- մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախում արտակարգ իրավիճակի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառանալով կորոնավիրուսի դեպքերին։
Ըստ պետնախարարի՝ սա նշանակում է վարակի մի օջախի բռնկման ավարտ, և այն վերաբերում է Քաշաթաղի շրջանի՝ Մերիք, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներին, և մի քանի օրից այդ համայնքներում տեղաշարժման սահմանափակումները կարող են չեղարկվել։
Եվ համայնքներում, և համայքներից դուրս, ըստ Մարտիրոսյանի, տեղաշարժը սահամանփակված է, բայց կան նաև բացառություններ։
«Առաջինը տնտեսական գործունեության իրականացման բացառությունն է։ Այսինքն՝ եթե աշխատանքով պայմանավորված անձինք պետք է հաճախեն աշխատանքի և վերադառնան, ապա կարող են, բնական է գործատուի կողմից տրված փաստաթղթի հիման վրա»,- շարունակեց ԱՀ ԱԻ պարետը։
Մեկ այլ բացառությունը, ըստ նրա, վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը, սակայն մարդիկ պետք է լրացված ձևաթուղթ ունենան։
Մարտիրոսյանի խոսքերով՝ համայնքների ներսում գոյություն ունի երկու բացառություն․ մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող խանութների համար է սահմանված, իսկ երկրորդը՝ առավոտյան մարզանքի համար սահմանված բացառությունն է։
Ձևաթուղթերը երկու տեսակի են․ մեկը լրացվում է գործատուի կողմից, մյուսը քաղաքացու, պարտադիր չէ, որ լինեն տպագրված, ձևաթղթի օրինակը հասանելի է համացանցում։
Տեղաշարժման սահմանափակում ունեցող համայքներում, ԱԻ պարետի փոխանցմամբ, առաջին անհրաժեշտության իրերի մատակարարումը կատարվում է տարածքային կառավարման մարմինների կողմից, իսկ մեկուսացած անձանց համար, որոնք չեն կարող դուրս գալ տանից, գյուղապետարանների կամ վարչակազմերի կողմից տարբեր անձանց, կամավորների միջոցով հարցը լուծվում է։
«Մենք հորդորդել ենք բոլոր գործատուներին՝ այն բոլոր դեպքերում, երբ որ հնարավոր է, ռիսկային խմբերում գտնվող անձանց համար ապահովել հեռավար աշխատանք կամ չներգրավել աշխատանքներում։ Օրենսդրությունը նախատեսում է որոշակի լուծումներ, նաև պետությունը աջակցություն կցուցաբերի այն ոլորտներին, որոնք առավել մեծ վնասներ են կրել ճգնաժամի պատճառով»,- հնարավոր աջակցության մասին ասաց Գրիգորի Մարտիրոսյանը։
Պետական կառավարման մարմինների ղեկավարաներին, ըստ նրա, ցուցում է տրվել ռիսկային խմբում գտնվող անձանց աշխատանքը կազմակերպել այնպես, որ չներկայանան աշխատանքի, իսկ այն անձինք, որոնք իրավիճակով պայմանավորված չեն ներկայանում աշխատանքի կամ հեռավար են իրականացնում, ամբողջ ծավալով կստանան իրենց աշխատավարձերը։
Խոսելով այսօր թեստավորված 16 քաղաքացու մասին՝ ԱԻ պարետն ասաց, որ նրանից 12-ը Քաշաթաղի շրջանի օջախի հետ են կապված, մնացած երկուսը՝ Քարվաճառի օջախի հետ, իսկ մյուսները կապված են նախկիում հայտնի օջախների հետ։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախում ոչ բոլոր աշակերտներն ունեն համակարգիչ, հեռախոս և ոչ բոլոր համայնքներն են ապահովված համացանցով, և հարցին՝ ինչպե՞ս է կազմակերպվում հեռավար ուսուցումը նման վայրերում, պատասխանեց, որ Արցախի գրեթե բոլոր համայնքներն ապահովված համացանցով։
«Ցանցի օպերատորն աշխատում է ինտերնետի որակի բարելավման ուղղությամբ և ադրեն իսկ ծավալի ավելացում իրականացվել է օպերատորի կողմից․ շարունակական են այդ աշխատանքները։ Նաև ես տեղյակ եմ, որ Կրթության նախարարությունը միջոցներ ձեռնարկում, որպեսզի տեխնիկական հագեցվածության հարցերը նույնպես լուծում ստանան»,- ընդգծեց պետնախարարը։
Վերջինիս խոսքերով բանակում պարբերաբար ակտարվում են ախտահանման միջոցառումներ։ Պետնախարարն ասաց, որ վաղը սահմանափակման վերաբերյալ նոր որոշում է ստորագրելու, որը վերաբերելու է Արցախի հսկիչ կետերով մուտք գործելու սահմանափակումներին։
Խոսելով սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ դրանք 4-ն են։
Մանրամասները տեսանյութում