Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Երևանյան մտածողությունից դուրս եկեք, մտածեք գյուղերում ապրող կենսաթոշակառուների մասին» (տեսանյութ)

Կենսաթոշակների վճարումը ամբողջությամբ անկանխիկ դարձնելու մասին նախագծերի փաթեթը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների «սրտով» չէ։ ԱԺ-ում փաթեթի քննարկմանը ԼՀԿ-ականները մտահոգություն են հայտնում, որ գյուղական բնակավայրերը այս տեսանկյունից խոցելի են։

ԼՀԿ-ական Սրբուհի Գրիգորյանն ասաց, թե այս ընթացքում կորոնավիրուսը քաղաքաբնակներին զգացնել տվեց, թե ինչ է նշանակում ինքնամեկուսացումը, մինչդեռ գյուղաբնակներն այսպես թե այնպես ինքնամեկուսացած են բազմաթիվ պատճառներով, օրինակ՝ հասարակական տրանսպորտի բացակայության։

«Հիմա մենք այդ ինքնամեկուսացած թոշակառուներին ասում ենք՝ այսուհետև քո կենսաթոշակը ստանալու ես անկանխիկ եղանակով։ Ի՞նչ է՝ նա պատահական մեքենայո՞վ է հասնելու կենտրոն։ Ինչպե՞ս է Արևիսից կենսաթոշակառուն հասնելու Սիսիան, ոտքո՞վ է գնալու, թե՞ լավագույն դեպքում տաքսիով, ծախսելով 5000-ից 7000 դրամ, երկու ուղղությունների համար։ Կոչ եմ անում Կառավարությանը՝ Երևանյան մտածողությունից մի պահ դուրս գալ ու մտածել գյուղերում ապրող կենսաթոշակառուների մասին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։