Բացել լրահոսը Փակել լրահոսը
93491214_2415018018598539_3009587586940272640_o
A A
Մշակույթ Պաշտոնական

«Մնում ենք տանը և դիտում «Սպարտակ» բալետային ներկայացումը»

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ 19։00-ին օնլայն կցուցադրվի Ա.Խաչատրյանի ՍՊԱՐՏԱԿ բալետային ներկայացումը։

«Բալետային արվեստի մասին մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ասել է․ «Բալետը ես մեծ արվեստ եմ համարում: Նրանում կարելի է արտահայտել մարդու կյանքի ողջ բազմազանությունը, նրա հոգեկան ապրումների հարստությունը: Բալետը սեր է առաջացնում գեղեցիկի նկատմամբ, և նրա երաժշտությունը պետք է բարձրագույն որակ ունենա ու տեսանելիորեն պատմի բեմում կատարվող իրադարձությունների մասին»:

1950 թվականին Արամ Խաչատրյանն այցելեց Իտալիա, տեսավ Կոլիզեումը, Ապպիոսյան ճանապարհը: Հավանաբար հենց այս տպավորություններով էր պայմանավորված երկարամյա դադարից հետո «Սպարտակ» բալետի աշխատանքներին վերադարձը: Երաժշտության վրա կոմպոզիտորն աշխատեց երեք ու կես տարի. պարտիտուրան ավարտվեց 1954 թվականի փետրվարին:

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը #ՄնաՏանը նախագծի շրջանակում առաջարկում է հետևել մեր թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին և առցանց հեռարձակմամբ վայելել մեր խաղացանկի բալետային և օպերային ներկայացումները։

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, #մնում_ենք_տանը և դիտում Ա.Խաչատրյանի ՍՊԱՐՏԱԿ բալետային ներկայացումը»:

«ՍՊԱՐՏԱԿ՝ Ռուբեն Մուրադյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՖԻՐԳԻԱ՝ Սոնա Վարդանյան
ԷԳԻՆԱ՝ Մերի Հովհաննիսյան /ՀՀ վաստ.արտիստ/
ԿՐԱՍՈՍ՝ Գրիգոր Գրիգորյան

Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան

Բեմադրիչ՝ Յուրիչ Գրիգորովիչ /ԽՍՀՄ ժող.արտիստ/
Նկարիչ՝ Սիմոն Վիրսալաձե /ԽՍՀՄ ժող.նկարիչ/

Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝
Վիլեն Գալստյան /ՀՀ ժող.արտիստ/

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝
Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ.արտիստ/

Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ»։