Բացել լրահոսը Փակել լրահոսը
93630878_1091343894584080_4997613083653308416_n
A A
Պաշտոնական

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են

ՌԴ-ում գտնվող և նոր տիպի կորոնավիրուսուսի տարածման հետևանքով բարդ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք իրենց խնդիրների մասին առաջնահերթ կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՌԴ տարածքում գործող ՀՀ հյուպատոսությունների հետ։

Միևնույն ժամանակ նշենք, որ որոշ քաղաքացիներ դիմում են ՀՀ տարբեր մարմիններ՝ ներկայացնելով ոչ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ առկա հարցերի և դրանց կարգավորման հրատապության մասին, ինչն իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում բարձրաձայնվող խնդիրների համապարփակ գնահատման և հնարավորության սահմաններում հասցեագրման հարցում։

Հայտնում ենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու հյուպատոսությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքացիներին օժանդակելու և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելու, այդ թվում նաև՝ առաջնահերթ կարիք ունեցող քաղաքացիներին հնարավոր կացարանով ապահովելու ուղղությամբ։

Այդ մասին հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից։