A
A
«Արմաթի» պաշտպանիչ դիմավահանները՝ Արմավիրի բուժհաստատություններին
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզպետարանից հայտնում են․
«ՀՀ Արմավիրի մարզպետարանը մարզային և համայնքային ենթակայության բուժհաստատություններին շարունակում է հատկացնել բժշկական դիմակներ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մարզի ներկայացուցիչների կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ:
Մարզպետարանի կողմից մարզային և համայնքային ենթակայության բուժհաստատություններին է փոխանցվում նաև բազմակի օգտագործման բժշկական պաշտպանիչ արտահագուստ»: