Բացել լրահոսը Փակել լրահոսը
Azo
A A
Հասարակություն

Կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ

Ժամեր առաջ լուրեր տարածվեցին, որ դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ կրակոցներ են հնչել։

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը մասնավորապես գրել էր․

«Երևանում կրակոցներ են հնչել․ այսօր ժամը 02 : 30 - ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող՝ սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ։ Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում, կրակոցից կոտրվել է բնակարանի պատուհանները, բարեբախտաբար, վիրավորներ չկան»։

«Ա1+»-ը կապ հաստատեց Հովհաննես Ազոյանի հետ։ Վերջինս լուրերը հաստատեց, սակայն մեկնաբանել հրաժարվեց։

Ոստիկանության լրատվական բաժնից մեզ տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել, մեկնել են դեպքի վայր, դատաքրեական փորձաքննություն են արել․ համալիր  միջոցատումներ են ձեռնարկվում՝ կատարողին գտնելու և զենքը հայտնաբերելու ուղղությամբ: