Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

100 000 թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ նախատեսում են Չինաստանից ներկրել 100 000 թեստի համար ռեագենտներ, որոնք հանձնելու են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին։

«Նաև նախատեսվում է հատուկ սարքավորումներ ներկրել, որոնք թույլ կտան ավտոմատացված ռեժիմով արտադրել ՊՇՌ թեստեր։ Մենք մեր թեստերի կարիքը պետք է կարողանանք ամբողջությամբ բավարարել այն ներկրումներով, որոնք արդեն արել ենք՝ Չինաստանից 60 000 ենք բերել, 20 000 սպասում ենք Լեհաստանից, 100 000 թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ։

Այս չափաքանակը համարում ենք, որ բավարար է լինելու տեսանելի ապագայում թեստերի իրականացման համար»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Փոխավարչապետը հավելեց, որ շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին ունեցել են ռեկորդային թվով՝ 680 թեստավորում։ Ըստ նրա՝ այս փուլում աշխատելու են օրական 1000 թեստավորում անցկացնել։