Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ ընտրություն
A A
Պաշտոնական

Դիտորդական առաքելությունը՝ Արցախի ընտրություններին մասնակցության և արդյունքների մասին

«Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը Արցախի Հանրապետությունում 2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում մասնակցության և արդյունքների վիճակագրության վերլուծության
վերաբերյալ:

«Ներածություն 

Սույն վերլուծությունը Արցախի Հանրապետությունում (այսուհետ՝ ԱՀ) 2020թ. մարտի 31- ին կայացած Ազգային ժողովի եւ նախագահի հերթական ընտրությունների քվեարկության ընթացքի եւ արդյունքների գնահատումն է՝ հիմնված ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների վրա։ 

Վերլուծության հիմնական հիպոթեզն այն է, որ 2020թ. կայացած ԱՀ ընտրություններում ընտրողների մասնակցությունը եւ թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստացած ձայները պայմանավորված չեն եղել արտաքին գործոններով, այսինքն` ընտրողների կամարտահայտումը եղել է ազատ եւ արտաքին ազդեցությունից զերծ: Նման «զրոյական» հիպոթեզը կարող է հաստատվել, եթե պարզվի, որ ընտրողների մասնակցության միտումներում եւ մասնակցության ու ստացված արդյունքների միջեւ առկա չեն կորելացիաներ: 

Վերլուծության հիմքում այն սկզբունքն է, որ ընտրողների մասնակցությունը եւ կարծիքները սովորաբար բաշխվում են ըստ որոշակի վիճակագրական կանոնների եւ օրինաչափությունների: Որպես կանոն, ազատ եւ արդար ընտրությունների ժամանակ մասնակցության եւ արդյունքների վերլուծության արդյունքում ստացվում են բացատրելի եւ կայուն պատկերներ: Ցանկացած արհեստական միջամտություն եւ ընտրակեղծարարություն, ինչպես օրինակ՝ լցոնում, մարդկանց տեղափոխում, կաշառում եւ ուղղորդում, բազմակի քվեարկություն, քվեարկության վերահսկում, արդյունքների փոփոխում եւ այլն հանգեցնում է այդ բաշխվածությունների ու կախվածությունների նկատելի աղավաղումների: 

1 

Վերլուծության արդյունքներ 

Ընտրողների մասնակցություն 

ԱՀ համապետական ընտրություններին կազմավորված 8 ընտրատարածքների 281 ընտրատեղամասերում եւ Երեւան քաղաքում ձեւավորված միակ ընտրատեղամասում,1 քվեարկության արդյունքների արձանագրության համաձայն, քվեարկությանը մասնակցել է 76,001 քաղաքացի (ԱԺ պարագայում՝ 75,989)՝ ընտրողների ընդհանուր թվի (104,866) 72.5%-ը։2 Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է ԱՀ-ի բնակչության (148,000) 70.8%-ը։3 

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ 79%, գրանցվել է 2-րդ ընտրատարածքում (Ասկերանի շրջան), իսկ ամենացածրը՝ 68%՝ 8-րդ ընտրատարածքում (Քաշաթաղի շրջան): Երեւանի ընտրատեղամասում գրանցվել է 52% մասնակցություն: 

Գրաֆիկ 1. Ընտրողների մասնակցությունն՝ ըստ ընտրատարածքների 

Մասնակցությունը (%) Ստեփանակերտ 

70 

Ասկերան 

79 

Հադրութ 

76 

Մարտակերտ 

74 

Մարտունի 72Շահումյան 

75 

Շուշի 

72 

Քաշաթաղ 

68 

Երեւան 

52 

Ընդհանուր 

72 

Ազատ եւ արդար ընտրություններին բնորոշ է քվեարկության օրվա ընթացքում ընտրողների համաչափ մասնակցությունը, ինչը գրաֆիկի վրա արտահայտվում է ՝ կորի նորմալ բաշխվածությամբ: Գրաֆիկ 2-ում պատկերված մասնակցության կորերն ակնհայտորեն հեռու են վիճակագրական նորմալ բաշխվածությամբ կորերից: Դրանք սիմետրիկ չեն, ունեն բազմաթիվ գագաթներ եւ թեքված են դեպի աջ, ինչը կարող է լինել մասնակցության վրա արհեստական գործոնների ազդեցության հետեւանք: Ընտրողների մասնակցությունն առավոտից եղել է ակտիվ, եւ 11:00 դրությամբ13 տեղամասերում արդեն իսկ նկատվել է 50% եւ բարձր (մեկ դեպքում՝ մինչեւ 100%) մասնակցություն: 

1 Երեւան քաղաքի ընտրատեղամասը դիտարկվել է որպես թիվ 9 ընտրատարածք: 2 http://cecnkr.am/%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab- %d5%a9%d5%ab%d5%be%d5%a8-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a8-20-00-%d5%ab- %d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-5/?fbclid=IwAR1Vw- exDgkKnWMsjOiamQlo3Ej1tOwpWE3crfPmpEtZc3aKAGDZb-JeWXY 3 Տվյալները վերցված են 2015թ. մարդահամարից. http://stat-nkr.am/hy/component/content/article/1043------2019 

2 

Գրաֆիկ 2. Ընտրողների մասնակցության դինամիկան քվեարկության օրվա ընթացքում 

8000 մ 

ւո7000 % 

քյ1աը 6000 

կվիաջթ5000 

ին ման յ4000 

թայւոթւե3000 

ոկցրկ2000 

աաենվսՔ1000 

ամ0 

0 2 4 6 8 0 2 4 6 8 0 2 4 6 8 0 2 4 6 8 0 2 4 6 8 0 2 4 6 8 0 2 4 6 8 0 2 4 6 8 0 2 4 6 8 0 2 4 6 8 0 

11111222223333344444555556666677777888889999901Մասնակցություն % 

11։00-ի դրությամբ 14։00-ի դրությամբ 17։00-ի դրությամբ Վերջնական արդյունքներ 

Ուշադրության է արժանի նաեւ տեղամասերի մասնակցության վերլուծությունը՝՝ ըստ տեղամասերի քանակի։ Ինչպես արդեն նշվեց, ըստ պաշտոնական տվյալների, Արցախի համապետական ընտրություններին արձանագրվել է 72% մասնակցություն։ Ըստ գրաֆիկ 3-ի՝ ընտրատեղամասերում մասնակցության բաշխվածությունն ամենահաճախը գրանցվել է 73%-ի չափով, որը մոտ է քվեարկության մասնակցության պաշտոնական թվին։ Սովորական իրավիճակում մասնակցության հիստոգրամն ունենում է նորմալ բաշխվածություն, այսինքն՝ կանոնավոր կորի տեսք՝ առանց ավելորդ գագաթների եւ ձգվածության: Համաձայն Կոլմոգորով-Սմիրնով եւ Շապիրո-Վիլկ4 նորմալության ստուգման թեսթերի արդյունքների՝ ըստ տեղամասերի քանակի մասնակցության բաշխվածությունը նորմալ չէ: Ակնհայտ է, որ ներկայացված հիստոգրամն ունի նորմալությունից շեղվող գագաթներ միջինից աջ ընկած հատվածում, հատկապես՝ 77-78% եւ 80% մասնակցությամբ տեղամասերում (արձանագրվել է նմանատիպ 48 ընտրատեղամաս)։ Ընտրատեղամասերի միջին մասնակցային թվից ստանդարտ շեղումը մեծ է, ինչը նշանակում է, որ միջինից հեռու եւ հատկապես բարձր մասնակցությամբ տեղամասերի քանակը մեծ է։ 

Այս համատեքստում՝ ուշադրության է արժանի քվեարկության արագության վերաբերյալ պաշտոնական տվյալների վերլուծությունը: Փաստացի, յուրաքանչյուր ընտրատեղամաս միավոր ժամանակահատվածում կարող է ֆիզիկապես ապահովել սահմանափակ թվով ընտրողների քվեարկություն՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի մեկ ընտրողի տեղամաս մտնելու եւ քվեարկելուց հետո տեղամասից դուրս գալու համար ծախսվող միջին նվազագույն ժամանակ:5 Տեղամասի «թողունակությունը» կախված է մի շարք գործոններից, 

4 Կոլմոգորով-Սմիրնով եւ Շապիրո-Վիլկ թեսթերը վիճակագրության մեջ լայնորեն կիրառվում են բաշխվածությունների նորմալությունը ստուգելու համար։ Զրոյական հիպոթեզը նորմալ լինելն է, որը այս պարագայում մերժվել է 0.000 նշանակալիությամբ (Sig = 0.000<0.05): 5 Բաժանելով ժամանակը տվյալ ժամանակահատվածում ընտրության մասնակիցների թվի վրա՝ ստացվում է քվեարկության արագությունը՝ վայրկյաններով: 

3 

ինչպիսիք են քվեարկության սենյակի մեծությունը, ստորագրությունների համար հատկացված սեղանները, քվեախցիկների քանակը: Հարկ է նկատել, որ Արցախում 2020թ. մարտի 31-ին քվեարկության նորմալ գործընթացը ընտրատեղամասերում «թողունակության» լրացուցիչ դանդաղում էր երկու տեսակի՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների քվեարկության (քվեաթերթիկ ստանալը, լրացնելը եւ արկղը գցելը), ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ նախատեսված միջոցառումների իրականացման (դիմակի, ձեռնոցների, ալկոգելի, գրիչի բաշխում ընտրողներին) բերումով: Այս առումով, բավականին կասկածելի են ըստ ժամերի բարձր մասնակցության հրապարակված թվերը, որտեղ 83 ընտրատեղամասում մեկ անձի քվեարկությունը տեղի է ունեցել ավելի պակաս քան 1.5 րոպեի (90վրկ) ընթացքում, ինչը քիչ հավանական է, իսկ 6 տեղամասում՝ ավելի պակաս քան կես րոպեի (30 վրկ) ընթացքում:6 Նման թվերը կարող են նշանակել խմբային քվեարկություն, լցոնում, տվյալների կեղծում: 

Գրաֆիկ 1. Ընտրողների մասնակցությունն՝ ըստ տեղամասերի քանակի 

20 ն 

ա18յթւ16ոցկ14անմ 12ւսոաքյ10մաը կկ8աաջն6իամք4% ի 1րե2սա0մ9 1 3 5 7 9 1 3 5 7 9 1 3 5 7 9 1 3 5 7 9 1 3 5 7 9 1 3 5 7 9 1 3 5 7 9 

ա233333444445555566666777778888899999ղեՄասնակցություն (%) 

ՏԽորհրդարանական ընտրությունների արդյունքներ 

---Միջին=73.86 

Ստ. շեղում = 9.4 

Գրաֆիկ 4-ում ներկայացվում են ԱԽ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն՝ ըստ հանրապետության շրջանների: «Ազատ հայրենիք» դաշինքն առավելագույն ձայները ստացել է Քաշաթաղում եւ Հադրութում: «Միասնական հայրենիքն» իր ստացած ձայներից առավելագույն տոկոսները ստացել է Ստեփանակերտում եւ Մարտունու, Մարտակերտի ու Շուշիի շրջաններում, Արցախի «Արդարությունը»՝ Ասկերանի շրջանում, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ Մարտունու շրջանում, իսկ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ Շահումյանի եւ Ասկերանի շրջաններում:7 

6 http://2020.electionscount.info/Artsakh/speed-Artsakh.php 7 http://cecnkr.am/wp-content/uploads/2020/01/%D4%B1%D4%BA-282- %D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB- %D5%BF%D5%BE%D5%B5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6- 

4 

Գրաֆիկ 4. Կուսակցությունների (դաշինքների) ընտրության արդյունքներն՝ ըստ ընտրատարածքների 

Ստացած քվեների համամասնությունը ըստ շրջանների 

Ստեփանակերտ 

Ազատ Հայրենիք-ՔՄԴ Ասկերան Հադրութ 

Միասնական հայրենիք 

Մարտակերտ 

Արցախի «Արդարություն» 

Մարտունի 

Հայ Հեղափոխական Շահումյան Շուշի Քաշաթաղ 

3539 

46 

44 

3941 

39 

51 

Դաշնակցություն Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն Մնացած կուսակցություններ 

Երեւան 

41 

Անվավեր քվեաթերթիկների Ընդհանուր 

39 

թիվը 

Ըստ Սոբյանին-Սուխովոլսկու մեթոդի, որը փորձարկվել է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ընտրություններում, արտաքին ազդեցությունների բացակայության դեպքում ընտրությունների մասնակիցների ստացած ձայների եւ տեղամասերում քվեարկողների մասնակցության մեջ կապը պետք է ունենա «ամպիկների» տեսք, որտեղ կետերը համախմբված են ստացված ձայների տոկոսի ուղիղ գծի շուրջ։ Գրաֆիկ 5-ում երեւում է, որ «Ազատ հայրենիք» դաշինքի դեպքում, ըստ Փիրսոնի կորելացիայի գործակցի8, առկա է դրական նշանակալի (թեեւ ոչ ուժգին) կորելացիա կուսակցության ստացած ձայների եւ մասնակցության միջեւ, այսինքն՝ ինչքան բարձր է տեղամասերում մասնակցության տոկոսը, այդքան ավելի շատ ձայն է հավաքել տվյալ կուսակցությունը։ Մնացած կուսակցությունների դեպքում նշանակալի դրական կորելացիա չկա։ 

Գրաֆիկում կապույտ կետերի ցրվածությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ԱՀ Ազգային ժողովի ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Ազատ հայրենիք» կուսակցության քվեների համամասնություները. ըստ տեղամասերի, նշանակալի շեղվածություն ունեն միջինից (ուղիղ գծից), այսինքն բնակչության՝ տվյալ թեկնածուի ընտրության համամասնությունը տեղամասից տեղամաս էականորեն տարբեր են։ 

%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE.pdf ?fbclid=IwAR1rib0t87k6i4I1rH8hOTqdUx1AXj0gokX7o0-qdmA6Kx89PsM1Vcr26IY 8 Փիրսոնի կորելացիայի գործակիցը 0.172** է։ Կորելացիոն գործակիցը վիճակագրական ցուցանիշ է, որը ցույց է տալիս՝ ինչպես են փոփոխականները փոխկապված միմյանց հետ։ Գործակցի բարձր ցուցանիշը (երբ այն ձգտում է +1.00-ի) ցույց է տալիս ուժգին ուղղակի կապ։ Բացասական նշանի դեպքում գործում է ուժգին հակադարձ կապ։ Զրոյի ձգտող գործակիցը ցույց է տալիս փոխկապակցվածության բացակայություն: 

2622 

20 

23 

25 

2023 

14 

1723 

8 

1367 

5 

6 

8 

6 

11 

8 

4 

6 

4611 

9 

96 

3 

6 

5 

8 

4 

65 

1055 

6 

6 

18 

9 

151211 

1114 

16 

2014 

4343343223 

5 

Գրաֆիկ 5. Կուսակցությունների (դաշինքների) ընտրության արդյունքներն՝ ըստ մասնակցության 

100 

90 

8070605040302010020 30 40 50 60 70 80 90 100 

Ազատ Հայրենիք-ՔՄԴ y = 0.2892x + 21.994 R2 = 0.0288 

Միասնական հայրենիք y = 0.0842x + 14.972 R2 = 0.0049 

Արցախի «Արդարություն» y = -0.1145x + 21.701 R2 = 0.0155 

Հայ Հեղափոխական Դաշնակցություն y = -0.0718x + 10.77 R2 = 0.0122 

Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն y = -0.0856x + 13.251 R2 = 0.0086 

Ստացած ձայների % 

Ստացած ձայների % 

Մասնակցության % 

Գրաֆիկ 6-ում ներկայացված՝ կուսակցությունների (դաշինքների) ստացած քվեների կորերը ցույց են տալիս, որ առավել քվե ստացած կուսակցությունների՝ «Ազատ հայրենիքի» եւ «Միասնական հայրենիքի» ստացած ձայների կորերը թեքվում են դեպի աջ տեղամասերում մասնակցության բարձրացմանը զուգընթաց։ 

Գրաֆիկ 6. Կուսակցությունների ստացած քվեների թիվն՝ ըստ ընտրողների մասնակցության 

10000 

8000 

Ստացած քվեները մասնակցության 5 % 

Ազատ հայրենիք 

6000 

4000 

միջակայքում 

Միասնական հայրենիք 

Միասնական հայրենիք 

Արցախի արդարություն 

2000 

0 

25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 

Քվեարկության մասնակցությունը (%) 

6 

Հայ հեղափոխական դաշնակցություն 

Արցախիի ժողովրդավարական կուս. 

Նախագահական ընտրությունների արդյունքներ 

Գրաֆիկ 7-ում կետերը ցույց են տալիս նախագահի առաջատար երեք թեկնածուների ստացած ձայների բաշխումն՝ ըստ ընտրատարածքների։ Գրաֆիկից ակնհայտ է, որ Ստեփանակերտի տեղամասերում (ընտրատարածք 1) առավել ձայներ ստացած երեք թեկնածուների դեպքում էլ, հիմնականում, դիտվում է միջինին մոտ մասնակցություն, որից կարելի է եզրակացնել, որ Ստեփանակերտում բնակչության ընտրությունը տեղամասերում ավելի համասեռ է։ Մյուս շրջաններում թեկնածուների ստացած քվեների բաշխումը խիստ ցրված է եւ հեռու միջինից, ինչը հատկապես ցայտուն է արտահայտված Արայիկ Հարությունյանի պարագայում։ 

Գրաֆիկ 7. Նախագահի թեկնածուների ընտրության արդյունքներն՝ ըստ ընտրատարածքների 

90 

---- միջին թվեր 

8070% 

ի 60րրեն50եվքծ 40ացա30տՍ201001 2 3 4 5 6 7 8 9 Ընտրատեղամասերը ըստ շրջանների 

Արայիկ Հարությունյան Վիտալի Բալասանյան Մասիս Մայիլյան 

Համաձայն նորմալության թեսթերի՝ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների ստացած քվեներն՝ ըստ տեղամասերի քանակի, նորմալ բաշխված չեն։ Վիտալի Բալասանյանը եւ Մայիս Մայիլյանը տեղամասերից մեծամասնությունում ստացել են համապատասխանաբար 10%-ին եւ 20%-ին մոտ ձայներ, ինչը մոտ է պաշտոնական վերջնական արդյունքներին: Առավել թեքված է Արայիկ Հարությունյանի ստացած ձայների կորը: Ընտրողների ձայների պաշտոնապես առավելագույն 47% ստացած թեկնածուն տեղամասերում ամենահաճախը ստացել է 30-35% միջակայքում քվեներ, իսկ ըստ տեղամասերի ստացած ձայների՝ ստանդարտ շեղումը միջինից ամենաբարձրն է՝ մյուս թեկնածուների հետ համեմատած։ 

7 

Գրաֆիկ 8. Նախագահի թեկնածուների ստացած քվեներն՝ ըստ տեղամասերի քանակի 

100 

մ 

90 

ւոքյ80ակա70ջիմ% 605ը կ50Արայիկ Հարությունյան 

անա40Մասիս Մայիլյան 

քի րՎիտալի Բալասանյան ե30սամ20աղե10Տ00 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 

Թեկնածուների ստացած քվեներ (%) 

Նախագահի թեկնածուների ձայների բաշխումը ցույց է տալիս, որ Արայիկ Հարությունյանն առավելագույն ձայները ստացել է Քաշաթաղի, Շահումյանի եւ Հադրութի շրջաններում: Մասիս Մայիլյանը իր ստացած ձայների համեմատաբար ավելի մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում եւ Շուշիում, իսկ Վիտալի Բալասանյանը՝ Ասկերանում եւ Շուշիում:9 

Գրաֆիկ 9. Նախագահի թեկնածուների ստացած քվեներն՝ ըստ շրջանների 

Ստացած քվեների համամասնությունը ըստ շրջանների 

Ստեփանակերտ 

43Ասկերան 

46 

Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 

Հադրութ 

54 

Մայիլյան Մասիս Սամվելի 

Մարտակերտ 

49Բալասանյան Վիտալի Միխայիլի Մարտունի 49Շահումյան 

56 

31 

14 8417 

23 11319 13 10427 

14 

7 325 

11123Այլ թեկնածուներ 20 

13 93Շուշի 

45 

24 

199 

3Անվավեր քվեաթերթիկների թիվը 

Քաշաթաղ 

57 

22 5143Երեւան 472516102Ընդհանուր 

47 

25 

14 

9 

3 

9 http://cecnkr.am/wp-content/uploads/2020/01/%D5%86%D5%A1%D5%AD.-282- %D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6- %D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB- %D5%BF%D5%BE%D5%B5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6- %D5%A8%D5%B6%D5%A4%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE.pdf ?fbclid=IwAR3LuVTNu95mIX04BLah9LNxCQbk8csMWAkygYsHEIbjT1xj0YOWdTFZe-Y 

8 

Ինչպես արդեն նշվեց, ըստ Սոբյանին-Սուխովոլսկու մեթոդի՝ արտաքին միջամտությունից զերծ ընտրություններում մասնակցության եւ ստացած ձայների միջեւ փոխկապվածություն չպետք է գրանցվի, սակայն Գրաֆիկ 10-ը փաստում է, որ ամենաշատ ձայներ հավաքած երեք թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի (47%), Մայիս Մայիլյանի (25%) եւ Վիտալի Բալասանյանի (14%) ստացած ձայների եւ տեղամասերում մասնակցության տոկոսի միջեւ կա դրական կորելացիա։ Փիրսոնի կորելացիայի գործակիցը ցույց է տալիս, որ ամենաբարձր կորելացիան ամենաշատ քվե ստացած Արայիկ Հարությունյանի օգտին արձանագրված ձայների եւ մասնակցության միջեւ է։ Երկրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը: Նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը՝ պակաս նշանակալիությամբ եւ ստացած ձայների համամասնության եւ տեղամասային մասնակցության միջեւ համեմատաբար ավելի ցածր կորելացիայով։10 

Գրաֆիկ 10. Նախագահի թեկնածուների ընտրության արդյունքներն՝ ըստ մասնակցության 

90 

80706050y = 0.195x - 5.137 40R2 = 0.0582 

302010020 30 40 50 60 70 80 90 100 

Գրաֆիկ 11-ում ներկայացված է ԱՀ նախագահի թեկնածուների ստացած քվեների թիվն՝ ըստ մասնակցության` 5% քայլով: Ինչպես երեւում է, բոլոր թեկնածուների ստացած ձայները ձախ հատվածում՝ ցածր մասնակցությամբ տեղամասերում, մոտ են, սակայն տարբերությունը առաջատար թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի եւ մյուս թեկնածություների ստացած ձայների միջեւ մեծանում է հատկապես կորի աջ հատվածում, այսինքն՝ բարձր մասնակցությամբ տեղամասերում։ 

10 Փիրսոնի կորելացիոն գործակիցներն են՝ Արայիկ Հարությունյան՝ 0.478**, Վիտալի Բալասանյան՝ 0.214**, Մասիս Մայիլյան՝ 0.138*։ 

y = 0.6295x - 8.6563 % 

R2 = 0.2172 

ր ենյաձծ ացատՍy = 0.14x + 6.4959 R2 = 0.022 

Մասնակցություն% 

9 

Արայիկ Հարությունյան 

Մասիս Մայիլյան 

Վիտալի Բալասանյան 

Գրաֆիկ 11. Նախագահի թեկնածուների ստացած քվեների քանակն՝ ըստ մասնակցության 

14000 

12000 

10000 ը 

վիթի 8000 

րենղոկ6000 

րաեվՔ4000 

2000 

0 

25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 Մասնակցությունը 5% միջակայքով 

Ամփոփում 

Հարությունյան Արայիկ 

Մասիս Մայիլյան 

Այլ թեկնածուներ 

ԱՀ համապետական ընտրությունների քվեարկության եւ արդյունքների բաց տվյալների վերլուծությունը հերքում է սույն փաստաթղթի սկզբում ձեւակերպված «զրոյական» հիպոթեզն՝ ըստ որի ընտրողների մասնակցության եւ թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստացած ձայների միջեւ նշանակալի դրական կորելացիա չկա եւ դրանք պայմանավորված չեն եղել արտաքին գործոններով: 

Թե՛ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների), եւ թե՛ նախագահի թեկնածուների պարագայում նկատվում են որոշակի անոմալիաներ, որոնք կարող էին ենթադրել արհեստական միջամտություն՝ բարձր մասնակցություն եւ ձայների անհրաժեշտ քանակ ապահովելու նպատակով: 

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից Արցախի 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտարկման բացահայտումները թույլ են տալիս ենթադրել, որ նկատված անոմալիաները կարող էին լինել «բարեգործության» անվան տակ ընտրողների կաշառման, ուղղորդման եւ քվեարկության վերահսկողության հետեւանք: 

10 

Վիտալի Բալասանյան 

Դիտորդական առաքելության մասին 

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության եւ Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։ 

«Ականատես»-ի նպատակն է նպաստել Հայաստանում եւ Արցախում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը եւ դրանց նկատմամբ հանրային անկողմնակալ հսկողությանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: 

«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը եւ զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որեւէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ»: