Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԺ շենքի մոտ բերանը կարած քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Տեղում հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Միրան Մ., ծնված 1991 թ.) ցուցաբերում է հոգեբանական աջակցություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղամարդն ասել է, որ չի կարողանում իր ընտանիքի անդամների սոցիալական խնդիրները լուծել:

Փրկարարների ու ոստիկանների հետ զրույցում տղամարդն ասում էր. «Սոցիալապես անապահով խավից եմ: 6 երեխա ունեմ, ու հիմա էլ կինս հղի է: Չգիտենք, թե ում դիմենք, որ մեզ էլ նպաստ տան: Երեկ, բարեբախտաբար մի քանի պատգամավորի հանդիպեցի, նրանցից մեկը նույնիսկ ինձ տարավ իր տուն: Սակայն դրանով իմ պրոբլեմները չլուծվեցին»: