Շիրակի մարզում ֆուտբոլով զբաղվող երեխաներին գնդակներ են բաժանվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մասսայական եւ սիրողական ֆուտբոլի բաժնի և ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է հեռավար քննարկում ֆեդերացիայի մարզային ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հատնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Քննարկվել են մի շարք հարցեր ու խնդիրներ, մասնավորապես, ՀՀ տարածքում Արտակարգ դրության չեղարկումից հետո մի շարք մարզային մանկապատանեկան մրցաշարերի վերսկսելու հնարավոր սցենարները և ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված կոնկրետ գործողությունները։
Դպրոցներում ֆուտբոլ առարկայի դասավանդման ընթացքում ի հայտ են եկել վերանայման ենթակա որոշ հարցեր, որոնք այսուհետ կլինեն ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ուշադրության կենտրոնում։ Անդրադարձ է կատարվել մարզչական կրթության խնդրին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՖՖ կողմից կազմակերպված մրցաշարերին մասնակցող մանկապատանեկան թիմերի մարզիչների գերակշիռ մասը մարզչական որակավորում չունի։
Այս շրջանում, չնայած ֆուտբոլային դադարին, քննարկվում են սիրողական եւ մանկապատանեկան մրցաշարերի նոր ձևաչափեր, որոնք ավելի կնպաստեն տաղանդավոր երեխաների հայտնաբերմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր ու կարեւոր մրցաշարերին պատանեկան հավաքականների մարզիչների ներկայությունն ապահովելու մասին։ Որոշվել նաև մարզային թիմերի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներին ներկայացնել պատանեկան հավաքականների մարզիչներին։
Կոմիտեի ներկայացուցիչներն աշխատանք կտանեն նաև ՏԻՄ մարմինների հետ՝ մանկապատանեկան եւ սիրողական մարզային թիմերին ուղղված աջակցությունը մեծացնելու ուղղությամբ։
Մարզային ներկայացուցիչներն այս շրջանում շարունակում են կատարել իրենց լիազորությունները: Մասնավորապես, Շիրակի մարզում մի քանի տասնյակ երեխաների բաժանվել են գնդակներ, տրվել մարզումային անհատական ծրագրեր՝ կարանտինի ժամանակ մարզումները չդադարեցնելու համար։