A
A
Կանաչ խոտի վրա առատ ձյուն. Գեղարքունիքում ձմեռը չի շտապում հեռանալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզում ձմեռը չի ուզում գարնանը զիջել իր իրավունքները: Վաղ առավոտից մարզի մի շարք բնակավայրերում տեղում է առատ ձյուն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Մեր տեսախցիկը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում՝ Լճաշենում, ֆիքսել է գարնանը տեղացող առատ ձյան կադրերը: Ձյունն ուղղակի տեղում է կանաչ խոտի վրա, թեև տեղացիների համար սա նորություն չէ: Նախորդ տարիներին եղել են դեպեր, երբ առատ ձյուն է տեղացել նույնիսկ ապրիլի վերջին,-ասում են գյուղի բնակիչները:
Ապրիլյան այս եղանակից, սակայն, գյուղացիները դժգոհ չեն, ասում են՝ հողը խոնավ կմնա, բերքի համար բարենպաստ կլինի, քանի որ այստեղ զբաղվում են հիմնականում հողի մշակմամբ: