Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

ՏՄՊՊՀ նախագահը՝ «Յուքոմ»և «Բիլայն» ընկերությունների համակենտրոնացման գործընթացի մասին (տեսանյութ)

Դեռևս նախորդ տարվա վերջին «Յուքոմ» ՓԲ և «Վեոն Արմենիա» կամ «Բիլայն» ընկերությունները համակենտրոնացման հայտ էին ներկայացրել: 

Այսօր հրավիրված ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը իրականացրել է 600-ից ավելի անուն փաստաթղթերի ուսումնասիրություն, իրականացվել է նաև վարույթ:

Մարտի 19-ին, արտակարգ իրավիճակով պայմանավորված, գործընթացը կասեցվել է:

Գևորգյանը վստահեցրեց, որ  «Յուքոմ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած իրադարձությունները որևէ կերպ հանձնաժողովի որոշման վրա ազդել չեն կարող:

«Դեռևս համակենտրոնացում թույլ տալու կամ չտալու մասին որոշում չկա, հանձնաժողովը չունի ավարտված դիրքորոշում, վարույթը սկսելուն պես գործընթացը կսկսենք և արդյունքների մասին կիրազեկենք հանրությանը»:

Գևորգյանը վստահեցրեց, որ հեռահաղորդակցության շուկաները անխափան կմնան:

Հիշեցնեք ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ucom ընկերության կառավարման անձնակազմը, տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել: Ըստ տարածված տեղեկատվության՝ ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնում նշանակել  Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

Նշենք նաեւ, որ այս առթիվ հայտարարություններ են տարածել Beeline ընկերությունը եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։