Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արտակարգ դրությունը պետք է երկարացնել. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ թեև վերջին օրերին հաստատված դեպքերի, թիվը հարաբերականորեն անկում է ապրել. սակայն չպետք է համարել, որ ամեն ինչ հետևում է:

Ըստ նբախարարի, քանի որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը բավական երկարատև է և դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, դրա համար պետք է շարունակել միջոցառումները՝ պացիենտների հայտնաբերում, թեսթավորում, բուժում, մեկուսացում և այլն, մինչև կլինի հիվանդության բուժում կամ պատվաստում: Սակայն մինչ այդ, իրավիճակը պետք է կառավարել, հակառակ դեպքում աղետալի հետևանքներ կլինեն և առողջապահական համակարգը  չի կարող մեծ թվով պացինետների բուժել և հոգ տանել:

Կորոնավիրուսի դեմ պայքարում բուժաշխատողները, Արսեն Թորոսյանի հավաստմամբ, ֆինանսավորվում են հիմնականում պետբյուջեի միջոցներով: Հաճախ նրանք ֆինանսավորվում են նվիրատվություններից, քանի որ շատերր բուժաշխատողների վարձատրության և վարակի պայքարի համար նվիրատվություն են արել:

«Մինչ այժմ ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող՝ Հայաստանի 9-ը հիմնական հաստատություններում , ինչպես նաև շտապօգնության ծառայությունը, սահմանային անցակետերի բժշկական կենտրոնները»:

Առողջապահության նախարարը նշեց, որ երեխաների մահվան դեպքերրը, որոնք արձանագրվել են աշխարհում, հիմնականում եղել են թույլ իմունիտետ ունեցող և քիմիաթերապիա անցնող երեխաները:

 «Մեր առաջարկությունը Կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել, իհարկե որոշումը կընդունվի հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն իմ նշած գործողութուների շարունակականությունը ապահովվելու համար, կարծում եմ որ արտակարգ դրությանը ռեժիմը կարևոր է»:

Մինչև այժմ, նախարարի հավաստմամբ, կատարվել է 6500 թեսթ։ Թեսթերը իրականացվել է ըստ ցուցման, բայց այսուհետ ավելի շատ թեսթեր կիրականացվեն, մտադրված են նրանց թիվը հասցնել օրական 1000-ի:

«Շատ անգամ նշում  են, թե ինչո՞ւ չկա թեսթավորում այս կամ այն բուժհաստատություններում: Վիրուսների թեսթավորումը ամենաբարդ բժշկական հետազոտություններից մեկն է, որը բավական երկար պրոցես է: Հետազոտությունը տևում է 5 ժամ, և լաբորատորիան պետք է ունենա կենսաապահովվության բարձր մակարդակ, որ վիրուսը չտարածվի բուժաշխատողներին, հետո՝ պացիենտներին: Այդպիսի լաբորատորիաները Հայաստանում 6-ն է և ևս երկու մասնավոր լաբորատորիա էլ այսօրվանից ընդգրկվել է: Վիրուսների թեսթավորման պատասխանները աշխարհի լավագույն երկրներում, ՊՇՌ  թեսթերի պատասխանները  48 ժամից շուտ չեն տալիս, բայց մենք երբեմն տալիս ենք 10 ժամում : Վերջին ամսում լաբորատորիաների աշխատողները աշխատել են գրեթե 24 ժամ , որը  կարող է մեծացնել սխալվելու հավանականությունը,  որոշել ենք գիշերը այլևս թեսթեր չանել»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ թվերի նվազումով չպետք է պայմանավորել իրավիճակը, չպետքէ թույլ տանք, որ մի օր մեր առանձնացված հիվանդանոցները տեղ չունենան ծանր պացինետներին ընդունելու և ստիպված լինենք բուժել ոչ հիվանդանոցային պայմաններում, ինչը անցանկալի հետևանքներ կարող է ունենալ  հղիների,  տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:

Դիտարկմանը որ Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը կորոնավիրոսով վարակվածության դեպք է արձանագրվել, նախարարը նշեց, որ բոլոր բուժհաստատոթյունները կորոնավիրուսային հաստատված դեպքերի վարման կարգին ծանոթ են:

«Կան հաստատություններ, որոնք նշանակված են նման պացինետներով զբաղվելու համար, կա ծննդատուն, որտեղ կան հատուկ պայմաններ՝ հիվանդ հղիների պաթոլոգիաները վարելու և ծննդալուծումը կազմակերպելու համար: Ցանկացած հվանդանոցում էլ կարող  է լինել կորոնավիրուսով հաստատված դեպք, որի հիվանդության առանձնահատկություններին ծանոթանալուց հետո որոշում ենք կայացնում՝ պահե՞լ այդ հիվանդանոցում թե՞ ոչ»:

Հարցին , թե Իջևանի բանկերից մեկի աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս և մեկուսացվել է մի քանի տասնյակ հաճախորդ, որոնք չեն թեսթավորվել. Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ մեկուսացված մարդկանց թեսթավորում են 14-րդ օրը:

Հարց հնչեց, թե արդյո՞ք կորոնավիրուսով վարակակիրներին սպասարկող բոլոր հիվանդանոցները ունեն առանձին  սանհանգույց:

 Արսեն Թորոսյանը նշեց, որ ոչ բոլոր բուժհաստատությունների բոլոր հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, բայց  հաստատված և չհաստատված դեպքով քաղաքացիները չպետք է օգտվեն նույն կենցաղային պայմաններից և սանհանգույցից:

«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը մինչև մեր կառավարության ձևավորումը,իր կենցաղային պայմաններով եղել է Հայաստանի ամենավատ հիվանդանոցներից մեկը և անցյալ տարի 100 մլն դրամի նախագիծ է սկսվել, սակայն դեռևս չեն կարողանում վերակառուցել, ստեղծված իրավիճակով պայմանավորված, սակայն որոշ հիվանդասենյակներ վերակառուցվել են և տաք ջրի առկայություն ենք ապահովվել»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ Արցախի իրենց գործընկերների հետ մշտապես կապի մեջ են, արվում է թե խորհրդատվական, թե նյութական աջակցություն՝ հակահամաճարակային վարակի տարածումը կանխարգելելու համար:

Նախարարը նաև նշեց, որ այսօրվա դրությամբ 180 հոգի թոքաբորբ ունի, իսկ քանի հղի և քանի բուժաշխատող կա, չի կարող ասել, սակայն ծանր դեպքով բուժաշխատող չկա:

Արսեն Թորասյանը նաև տեղեկացրեց, որ  կորոնավիրուսային հիվանդությամբ մահացած պացիենտներին հերձում չի իրականացվել և օրենսդրական փոփոխություն են իրականացրել, որ մինչև հատուկ ինֆեկցիոն դիահերձարան ունենալը , չեն կարող դիահերձում իրականացնել:

«Մինչ այսօր կորոնավիրուսից մահացած ոչ մի պացիենտների հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին։ Հետևել ենք միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին և մենք դրա համար հատուկ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել։ Աշխատանքներ ենք տանում, որպեսզի ունենանք կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան»,- նշեց Թորոսյանը։