Բացել լրահոսը Փակել լրահոսը
93021026_1677533015722634_8983371781205131264_o
A A
Պաշտոնական

Վրաստանից ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը ուղեւորվեց Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունն այսօր՝ ապրիլի 10-ին կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։

Դեսպանատնից հայտնում են, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։

Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։