Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Առավոտյան 1 հոգի էլ է մահացել․ ունենք 12 մահ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նա հաջորդականությամբ զեկուցեց, թե ինչ ծրագրեր են իրականցվել նախարարությունում 2019թ․-ի ընթացքում։

Զեկույցից հետո նախարարին պատգամավորները հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին ոչ միայն զեկույցին, այլև կորոնավիրուսին։ Արսեն Թորոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե կորոնավիրուսը մարում է, որովհետև առաջ եթե ունենում էր 50 դեպք մեկ աղբյուրից, հիմա ունենում են ավելի քիչ դեպքեր, բայց աղբյուրները շատ են։

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ առավոտյան ևս մեկ մահ է գրանցվել, որի մասին պաշտոնապես չեն հայտարարել։

«Առավոտյան 1 հոգի էլ է մահացել, դեռ չենք հայտնել այդ մասին․ ունենք 12 մահ, վաղվա թվերի մեջ կերևա։ 81 տարեկան քաղաքացի էր, ծանր հիվանդություններով։ Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով՝ գնալ առաջ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից, և նախարարության խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել ու անել նույն գործողությունները, ինչը որ մինչև հիմա արել են՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և դուրս գրել։

«Այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք։ Երբ որ ազգովի, երկրով մեկ ուժասպառ լինենք, այդ ժամանակ որոշ գորոծողություններ արանքից կհանենք։ Մենակ թեստավորումն ու բուժումը կթողենք, մեկուսացումը էլ չենք անի, որովհետև անիմաստ կլինի, արդեն տարածումը շատ կլինի»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։