Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xary marter
A A
Սպորտ

ԱՄՆ սենատորների պահանջով ապրիլի 18-ին կայանալիք UFC 249 մրցաշարը հետաձգվել է

Ապրիլի 18-ին նախատեսված խառը մենամարտերի UFC 249 մրցաշարը հետաձգվել է: Այդ մասին հայտնել է խառը մենամարտերի միության տնօրեն Դեյն Ուայթը:

«Առաջին օրից սկսած, ինչ սկսվել է կորոնավիրուսի պանդեմիան, մենք ամեն ինչ ձեռնարկում էինք, որպեսզի ապրիլի 18-ի մրցաշարը կայանա, սակայն ինձ զանգեցին բարձրաստիճան մարդիկ: Նրանք խնդրեցին հետաձգել բոլոր մարտերը», - պարզաբանել է միության ղեկավարը:

Դեյն Ուայտը նախապես նշել էր, որ մրցաշարը կայանալու է մասնավոր կղզում, որն ինքը վարձակալել է: Սակայն, New York Times թերթի լրագրողներին հաջողվել է պարզել այն մասին, որ մարտերը պետք է կայանային Կալիֆոռնիայի նահանգի Լեմոր քաղաքի խաղատանը, որը գտնվում է հնդկական ռեզերվացիայի տարածքում, ուր չեն գործում նահանգի օրենքները:

Սակայն, Կալիֆոռնիան ներկայացնող Դեմոկրատական կուսակցության սենատորները պահանջել են հետաձգել բոլոր տեսակի նման մրցաշարերը: Նրանք դիմել են նաև մրցամարտերը հեռարձակող ESPN հեռուստաընկերությանը: Հենց վերջինիս ղեկավարությունն էլ կապվել է մրցաշարի տնօրենի հետ և խնդրել հետաձգել այն:

Դեյն Ուայթը հայտարարել է, որ երբ ավարտվի կորոնավիրուսը, իրենք բոլոր մարտերը կանցկացնեն Լեմորում գտնվող խաղատանը: