Բացել լրահոսը Փակել լրահոսը
92653099_2827812477301802_3915153983575949312_o
A A
Պաշտոնական

Ի՞նչ են ցույց տալիս Ազգային Ժողովի աշխատակազմի գործունեության արտաքին անկախ աուդիտի արդյունքները

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Ավարտվեց ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի 2017-2018 թթ-ի գործունեության արտաքին անկախ աուդիտը, որը իրականացնում էր ԱՈՒԴԻՏԻ ոլորտում ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՌՅԱԿԻ մեջ ներառված ընկերություններից մեկի կողմից:

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ կողմից արձանագրվել են 9 ուղղությամբ տեղ գտած համակարգային թերացումներ, խնդիրներ: Համակարգային ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ու ԽՆԴԻՐՆԵՐՆ առնչվում են վերահսկողության և արդյունավետ կառավարման համակարգերի բացակայությանը բազմաթիվ ոլորտներում:
?Մասնավորապես՝
❗️Գնումների գործընթացների կազմակերպում,
❗️Ավիատոմսերի ձեռք բերում,
❗️Գործուղումների օրապահիկների տրամադրում,
❗️Ծառայողական մեքենաներին վառելիքի տրամադրման և օգտագործման վերահսկողություն,
❗️Մատակարարման պայմանագրերի պահանջների անվերահսկելիություն,
❗️Կադրերի կառավարում և փաստաթղթավորում,
❗️Ներքին աուդիտի անկախության բացակայություն:

Պետք է փաստեմ, որ նախկինում արձանագրված թերացումներից որոշները արդեն իսկ վերացված են իսկ որոշ մասով իրականացվում են աշխատանքներ, սահմանված է ժամանակացույց դրանք վերացնելու ուղղությամբ»: