Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Բջնի համայնքի վարչական տարածքից ապօրինի բեռնել են կրային թերթաքար (տեսանյութ)

2020 թվականի ապրիլի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի ՏԲ աշխատակիցները Կոտայքի մարզի, Չարենցավան համայնքի, Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել Ա. Մարտիրոսյանի վարած «Զիլ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։

Բեռնատար ավտոմեքենան ի պահ է հանձնվել Ոստիկանության Չարենցավանի բաժնին։
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն անձամբ շրջայց է կատարել Բջնի համայնքի վարչական տարածքում, որտեղ հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ, որտեղից բեռնվել և տեղափոխվել է մեծ քանակությամբ կրային թերթաքար։ Տվյալ տարածքում կային նաև այլ տեղամասեր։ Նախապատրաստվում են նյութեր՝ իրավապահ մարմիններին փոխանցելու համար: