Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՏՄՊՊՀ
A A
Պաշտոնական

ՏՄՊՊՀ. Կոտայքի և Լոռու մարզերում մի շարք ապրանքատեսակների գների դինամիկան  

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մարզպետարանների հետ համագործակցությամբ Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք խոշոր համայնքներում իրականացված մոնիթորինգի արդյունքները հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ:

 

Համաձայն ներկայացված տվյալների՝ Կոտայքի մարզում, մասնավորապես դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում նշված ապրանքատեսակների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

 

Պատկերն այլ է Լոռու մարզում: Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներում հնդկաձավարի գինը բարձրացել է 1 կգ-ի հաշվով 70-250 դրամի չափով,  500-650 գրամ կշռով հացի գինը՝ 10-20 դրամով (Ստեփանավանում գնային փոփոխություն տեղի չի ունեցել), միևնույն ժամանակ 1 կգ ալյուրի գինը նվազել է 20-90 դրամով, շաքարավազինը՝ 20-40 դրամով:

 

Դիտարկվող ժամանակահատվածում 1 կգ բրինձը Վանաձորում թանկացել է 50, Ստեփանավանում՝  80 դրամով: Ալավերդի համայնքում 20 դրամի չափով աճել է 1 լիտր ձեթի գինը: 

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

 

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով