Բացել լրահոսը Փակել լրահոսը
moon
A A
Հասարակություն

Այսօր բաց չթողնեք «գերլուսինը»

Ինչպես երեկ, այսօր էլ՝  Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում՝ ~356,907 կմ հեռավորության վրա։ Երկիր-Լուսին հեռավորությունը միջին հաշվարկով կազմում է ~384,400կմ։
 
 Ըստ Բյուրականի աստղադիտարանի հաղորդագրության՝   երեկ և այսօր «գերլուսինը» սովորական լիալուսնից կլինի ~14%֊ով ավելի մոտ և ~30%֊ով ավելի մեծ։
 
Այսօր Լուսինը կծագի Երևանի ժամանակով երեկոյան 19։58-ին և մայր կմտնի առավոտյան 07։00-ին, և այն երկնակամարում տեսանելի կլինի 20։15- ից սկսած։