Բացել լրահոսը Փակել լրահոսը
873567
A A
Հասարակություն

Թռչեի մտքով տուն․ երգում են վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերը (տեսանյութ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը` մաղթելով առողջություն և բազում հաջողություններ:
 
Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի, նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, ովքեր օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար:
 
Մնացեք տանը, դիմացեք...
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն