Բացել լրահոսը Փակել լրահոսը
65e38ed5d5
A A
Տնտեսություն

Երևան քաղաքում փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ Արտակարգ դրության օրերին

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

 

Կենտրոնի կողմից կատարված դիտարկումների արդյունքները վկայում են, որ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկութ-յան և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով:
Նախորդ ամսվա համեմատ մարտին Երևան քաղաքում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում:

Մարտի 22-31 ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով: