Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ (տեսանյութ)

Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ կառավարության էջը։

Գրառմանը կցված է տեսանյութ, որում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ներկայացվում է նշված ուղղությամբ կատարվող աշխատանքը և ընդգծում. «Մենք իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով և որոշակի պարտականություններով, այլ նաև հոգատարությամբ, որպեսզի իրար հետ այս դժվարին իրավիճակը հաղթահարենք»։

Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 822 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3844 -ը բացասական արդյունք է տվել:

Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 14-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 57: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: