Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

Երևանի շենքերից մեկի 5-դ հարկից քարերը պոկվել և ընկել են (տեսանյութ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: