Բացել լրահոսը Փակել լրահոսը
A60I0040
A A
Պաշտոնական

Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ

<<Հայրենիք>>  զարգացման հիմնադրամը <<Արցախ-Հայրենիք>> ռազմավարական ծրագրի շրջանակներում առաջին նախագիծն իրականացրեց Արցախում: 

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կենսական և ռազմավարական նշանակության տարածքներից է։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված Արցախում ևս անցել են հեռավար ուսուցման, սակայն Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում երեխաները զրկված էին հեռավար դասապրոցեսի իրականացման հնարավորությունից։ 

<<Հայրենիք>> զարգացման հիմնադրամն արձագանքելով մանկավարժների և աշակերտների խնդրանքին, Բերձորի և հարակից համայնքների դպրոցականներին նվիրել է ինտերնետ հասանելությամբ սմարթ հեռախոսներ և  նոթբուք համակարգիչներ՝ հեռավար ուսուցման պայմաններում ապահովվելով երեխաների կրթության շարունակականությունը:

Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը հայրենասիրության թեմայով էր: Այն անցկացրել է Հայրենիք զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նա ողջունել է աշակերտներին, ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ, պատասխանել դպրոցականների  բազմաթիվ հարցերին:

<<Արցախում մեր հաղթանակները սկսեցին հենց Լաչինի ազատագրումով, այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք>>,  նշել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:

<<Հայրենիք>>  զարգացման հիմնադրամ