Բացել լրահոսը Փակել լրահոսը
Domodedovo-terminal
A A
Պաշտոնական

«Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են հյուրանոց

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն մեր դիվանագետներին և դեսպան Վարդան Տողանյանին»։