Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԻՆ ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը (տեսանյութ)

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում
բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար Ոստիկանական ուժերին միացել են նաև
Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության
ուժերը։
 
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության
իրականացմանը։
 
Ստուգվում է տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։
Սահմանափակումների նոր ռեժիմը գործում է նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք պետք է ունենան
թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։ Այն տրվում է գործատուի
կողմից:
Քաղաքացիները գիտակցում են վերահսկողության արդյունավետությունը։
 
ԱԻՆ մասնագետները բնականոն հունով շարունակում են ծառայությունը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում
տեղյակ են պահում ոստիկանությանը։