Բացել լրահոսը Փակել լրահոսը
70680621_390060861907522_5716881232260759552_n
A A
Տնտեսություն

Աջակցությունը պետք է լինի առանց «սև ցուցակների»․ Միքայել Մելքումյան

Ցուցաբերվող պետական աջակցությունը պետք է լինի հասցեական, օպերատիվ և համընդգրկուն։ Կարծում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

Ինչ վերաբերում է օրավարձով աշխատողներին,, ապա, ըստ նրա, մեծ բարդություն չէ փոքր տնտեսություն ունեցող երկրում փաստագրել կատարվող աշխատանքները և աշխատողներին, քանզի կատարված աշխատանքները արդյունքի տեսքով առկա են։

« Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունը պետք է լինի առանց «սև ցուցակների», որի մասին հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», իր տարածած հայտարարության մեջ նշել է նա։

Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած հրատապ 7 առաջարկություններն  առաջնահերթ պետք է իրականացվեն, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ խնդիրները քանի գնում, այնքան լրջանում են։