Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captjhgjgure
A A
Քաղաքականություն

Թռիչքի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացիները մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայանում

Այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող ՀՀ  քաղաքացիների  հետ։  ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ  քաղաքացիների հետ կրկին տեսակապ կհաստատվի ապրիլի 3-ի առավոտյան։ 

Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները։

Հիշեցնենք, որ նրան որոնք ապրիլի 2-ին նախատեսված թռիչքի չեղարկման պատճառով «Դոմոդեդովո» օդանավակայանից չեն կարողացել մեկնել Հայաստան։

Քաղաքացիների մեծ մասը լքել է օդանավակայանի տարածքը և հյուրընկալվել է հարազատների բնակարաններում։

Տարանցիկ չվերթի ուղևորներ հանդիսացող (ՌԴ մարզերից ժամանած) օդանավակայանում մնացած քաղաքացիների հետ քննարկվել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման հարցը։

 

Լուսանկարում՝  Երեւանի օդանավակայանի չվացուցակն է