Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զարուհի Բաթոյանը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթները (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր  կոչ արեց քաղաքացիներին զերծ մնալ «Հայ փոստ»-ի գրասենյակ կամ սոցիլական ապահովության այլ ծառայություններ այցելելուց, քանի որ իրենց իրավունքների իրացման հարցում որևէ խնդրի չեն բախվելու:

Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նաև տեղեկացրեց, որ տնային խնամք ստացող քաղաքացիներին տրամադրել են սննդի փաթեթներ:

Բաթոյանը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթները, որոնք մշավել են այս օրերին կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար:

Առաջին ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն քաղաքացիներին, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ը ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող է ստանալ աշխատանքից ազատված այն ծնողը կամ ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր, որոնց գործունեությունը սահմանափակված չէ:

Ծրագրի աջակցության չափն է մինչև 100 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար:

Հաջորդ՝ վերցերոդ միջոցառումը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր աշխատել են մասնավոր հատվածում առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը անընդմեջ և ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

Մյուս՝ յոթերոդ ծրագիրը հղի կանանց համար է, շահառու կարող են դառնալ այն հղիները, ովքեր մինչև 2020 թվականի մարտի 30-ը չեն աշխատել,  ում ամուսինը եղել է գրանցված աշխատող և ազատվել է 2020 թվականի մարտի 13-ից 30-ն ընկած հատվածում: Աջակցություն կարող են ստանալ նաև միայնակ հղի կանայք, ովքեր չեն աշխատում: Աջակցության չափը կազմում է 100 հազար դրամ:

8-րդ ծրագիրը վերաբերում  է հյուրանոցային, հյուրատնային ծառայությունների, հանարային սննդի ոլորտի աշխատակիցներին, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայությունների աշխատակիցներին:

Նախարարի փոխանցմամբ՝ տուժած չեն համարվում առևտրի այն ծառայությունները, որոնք վաճառում  են սննդամթերք, ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

Ինչ վերաբերում է աջակցության չափին, նախարարը ներկայացրեց, որ եթե 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի միջին աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրանց ստացած միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափը: Գումարը չի կարող լինել նվազագույն աշխատավարձից պակաս(68 հազար դրամ) և նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավել(136 հազար դրամ):

Իններոդ ծրագիրն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստի ընթացքում: Աջակցություն կստանան այն երեխաները, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը չեն ունեցել գրանցված աշխատանք մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել  գրանցված աշխատանքի 2020 թվականի մարտի 12-ից 31 ընկած ժամանակահատվածում: 

Այս ծրագրի  շահառու է համարվում այն ընտանիքը, որը մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, կամ ընտանիքի անպահովության միավորը ցածր է 28-ից:

 Յուրաքանչյուր երեխային տրամադրվելու է միանվագ 26.500 դրամի չափով գումար:

 Բոլոր դեպքերում նախարարությունը դիմումները ընդունելու է էլեկտրոնային եղանակով:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ամենօրյա և ամենժամյա կապի մեջ են քաղաքացիների հետ, ովքեր իրենց շահառուն են, եթե քաղաքացիները  օգնության կարիք ունեն, փորձում են տրամադրել օրենքով սահմանված կարգով աջակցություն:

Հարցին, թե ի՞նչ աջակցություն է տրամադրվելու բազմազավակ ընտանիքներին, նախարարն ասաց, որ բազմազավակ ընտանիքները արդեն իսկ  ստանում են ընտանեկան նպաստ, ինչը ևս պետական և սոցիալական աջակցություն է, որը նրանք ստանում են ամեն ամիս:

Բացի այդ, նախարարի խոսքով, եթե նրանց կյանքում փոփոխություն է տեղի ունեցել կորոնավիրուսի պատճառով՝ առնվազն աշխատում էին և հիմա չեն աշխատում, սա նշանակում է, որ իրենք ազնիվ չեն եղել և թաքցրել են այդ փաստը և ընդգրկվել են նպաստի համակարգում:

«Ա1+»-ի հարցին, թե սոցիալական աջակցության փաթեթները կազմելիս արդյոք տարբերակվո՞ւմ են գյուղական և քաղաքային բնակավայրերը, նախարարը բացասական պատասխան տվեց:

«Քաղաքներում ապրող մարդիկ, ովքեր այլ աշխատանք ունեն, և որոնց աշխատանքը սահմանափակված է, հիմա ավելի լուրջ դժվարություններ ունեն, որովհետև գյուղական բնակավայրերում, եթե մարդիկ մեկուսացած են իրենց ընտանիքով և իրենց գյուղատնտսությամբ են զբաղվում , իրենց դեպքում հնարավորությունը ավելի մեծ է հանապազօրյա սնունդ ունենալու»: