Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին Արցախի ժողովրդին և բոլորին շնորհավորեց Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

«Տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Արձանագրենք, որ ընտրությունների հանգուցալուծումը առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ հայրենիք» կուսացության ղեկավար Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել մի քանի հարյուր ձայն, այս փաստը բավականին խոսուն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ խոսուն է նաև խորհրդարան անցած երկրորդ և երրորդ ուժերի՝ ընդդիմադիր և ոչ թե իշխանական լինելը։

«Կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմասն տեսակետից»,- եզրափակեց նա։