Բացել լրահոսը Փակել լրահոսը
ahh
A A
Քաղաքականություն

Թուրքիայի կողմից Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները ո՛չ օգտակար են, ո՛չ էլ արժանի․ Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ողջունում է Արցախի ժողովրդին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդավարական գործընթացին իրենց նվիրվածության և մասնակցության համար, հաղորդեց Համագումարը:

 Մարտի 31-ին  անկացվեցին և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունները՝ ընտրողների ավելի քան 70 տոկոս մասնակցությամբ: Նախնական զեկույցների համաձայն՝ ընտրությունները, որոնք բազմակուսակցական և բազմաթեկնածու էին, իրականացվեցին ազատ, արդար և թափանցիկ կերպով. շուրջ 50 ընտրատեղամասերից տրամադրվում էին առցանց ռեժիմով ուղիղ հեռարձակումներ: Ներկայիս նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրել իր թեկնածությունը վերընտրվելու համար:

 «Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը` ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանն իրենց շարունակական նվիրվածության համար»,– հայտարարեցին Հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Ցավոք, բայց կանխատեսելիորեն, Արցախում ընտրություններին նախորդող գիշերը, ադրբեջանցիները թիրախավորել են հայկական գյուղեր` վիրավորելով երկու զինծառայողի, ինչպես նաև մեկ երեխայի: Մինչ Ադրբեջանը սկզբունքորեն չփոխի հայերին թիրախավորելու իր քաղաքականությունը, խաղաղության հեռանկարները լավագույն դեպքում մնում են անհասանելի»,– հավելեցին համանախագահները:

«Ի հավելումն, աշխարհի ամենաանժողովրդավար երկրներից մեկի՝ Թուրքիայի կողմից Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները ո՛չ օգտակար են, ո՛չ էլ արժանի: Այս անարժան քննադատությունը, պարզապես, էլ ավելի հաստատում է այն վտանգները, որոնք Էրդողանի և Ալիևի պես ավտորիտար առաջնորդներ առաջ են քաշում հայ քրիստոնյաների և աշխարհի մնացած բնակչության համար և ավելին, ցույց է տալիս բանակցային գործընթացում Արցախի ուղղակիորեն ներգրավված լինելու անհրաժեշտությունը»,– նշել են համանախագահները:

Այս ֆոնին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ակնհայտ հետընթաց քայլ է իր՝ 2012թ.-ի արցախյան նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունից: «Սա առավել մտահոգիչ է, հաշվի առնելով վերջերս արված կառուցողական հայտարարությունը, որը կոչ է անում համաճարակի պայմաններում հրադադարի ռեժիմի առավել խիստ պահպանման: Խորապես անհանգստացնող է տեսնել, որ ԵԱՀԿ որևէ երկիր չի սատարում ժողովրդավարական կառավարությունը, երբ առկա է ավտորիտարիզմի այդպիսի աճ՝ մեծացող թվով ԵԱՀԿ անդամ երկրներում: Ամերիկյան և ԵԱՀԿ սկզբունքները պահանջում են աջակցություն ժողովրդավարությանը և ազատ ընտրություններին՝ ոչ թե ցեղասպան ռեժիմներին: Այս հայտարարությունը, ցավոք, նույնպես արտացոլում է հետընթաց քայլ խաղաղության գործընթացում, մինչ Մինսկի խմբի մանդատը ընդգրկեց ԼՂ ընտրված իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին և սա մատնանշում է, որ հակամարտության կայուն, արդար և փոխհամաձայնեցված կարգավորումը մոտ չէ»,– եզրափակել են Համագումարի համանախագահները։