Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրությունններն ընդհանուր առմամբ անցել են շատ խաղաղ․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Արցախում կայացած ընտրություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ պատգամավորական խումբը շրջել է բոլոր տեղամասերով, և ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են դրական: Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել բնակչության բարձր մասնակցությունը:

«Կային խնդիրներ, որոնց շուրջ աշխատելու տեղ կա, բայց պետք է ասել, որ այսօրվա տվյալները, որը ունենք, արտացոլում են այն պատկերը, որը արցախցին ձևավորել է ընտրության միջոցով: Ակնկալում ենք՝ գալիք փուլը կլինի ավելի լավ կազմակերպված, և աշխարհում գոյություն ունեցող  վիճակը չի կարողանա խանգարել, քանի որ բոլորս հասկանում ենք որքան կարևոր է Արցախում հերթական ընտրության կայացումը, և հուսամ, որ հնարավորություն կլինի 14 օր անց գտնվել այստեղ և շրջել տեղամասերով»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը շնորհավորեց Արցախին՝ ընտությունների կապակցությամբ՝ նշելով, որ ընտրությունների մասնակցության բարձր ցուցանիշը խոսում է այն մասին, որ արցախցիները կարևորում են իրենց քաղաքական իրավունքները, ինչը  սեփական իշխանություն ձևավորելու համար բարձր ցուցանիշ է: Նա հույս հայտնեց, որ ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կրկին բարձր կլինի, և առկա թերությունները կշտկվեն:

«Ընտրական տեղամասերի դիտորդական աշխատանքների ժամանակ եղել եմ Մարտականի շրջանի մի քանի ընտրատեղամասերում և այնտեղ հայտնաբերել ենք ընթացակարգային խախտումներ, որոնք ունեին մի քանի պատճառներ: ԿԸՀ-ն պետք է շարունակի ակտիվ աշխատել ընտրական աշխատողների հետ: Կային իրավական բացեր, որոնք պետք է շտկել, և ամեն ընտրությունից հետո  անհրաժեշտություն է լինում ընտրական օրենսգրքի բարեփոխման: Հանձնաժողովի նախագահի հետ փորձել ենք ընթացակարգային խախտումները վերականգնե,լ և ընտրություննները ընդհանուր առմամբ անցել են շատ խաղաղ»:

ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշեց, որ ԿԸՀ-ի կողմից տեղամասերում պատշաճ կազմակերպված են եղել ախտահանման միջոցները և  բժշկական պարագաները:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հաճախ է խոսվել մարդկանց  կուտակումների մասին, սակայն նրա դիտարկմամբ՝ մարդկանց կուտակումը  եղել է ընտրատեղամասի դիմաց, պայմանավորված հավելյալ գործողություններով՝ քաղաքացիների ձեռնոցներ և դիմակ հագնելը և այլն: 

Կորոնավիրուսի պատճառով ընտրությունների երկրորդ փուլի հնարավոր հետաձգման հետ կապված՝ Ալեն Սիմոնյանն ասաց․

«Արցախում ընտրությունները կենսական նշանակություն ունեն, քանի որ Արցախի պետականության հիմնավոր և շարունակական լինելը ամենակարևոր բանն է: Աշխարհում շատ բաներ է փոխվում, և մենք ականատես ենք լինում տարբեր գերտերությունների իրարամերժ կածիքներին: Այսօր Արցախում գրանցված դեպք չկա, և արցախցիները կգտնեն միջոց՝ նման  վտանգները կանխելու և ընտրությունները կազմակերպելու համար, սակայն դա Արցախի Հանրապետության որոշումն է, որը և մենք կընդունենք»:

Դիտարկմանը թե  Ալեն Սիմոնյանը ի՞նչէ խոսել նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ, նա պատասխանեց:

«Արայիկ Հարությունյանի և գործընկերների հետ զրուցել ենք, խոսել, ծիծաղել, դուրս ենք եկել․ հանդիպել ենք առաջին օրը: Մյուս օրը հանդիպել ենք Աշոտ Ղուլյանի հետ, Մասիս Մայիլյանի հետ ցավոք կապվել չստացվեց,  պայմանավորվել ենք, որ էլի կխոսենք: Որևիցե քաղաքականության և ընտրական փոփոխության հետ կապված չենք զրուցել, ոչ էլ իմաստ կա»:

Լրագրողը նշեց, որ ընտրատեղամասերում ի սկզբանե խախտվել է նույնականացման սկզբունքը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքին, որ ընտրողները չեն կարողացել նույնականացնել: «Շրջել եմ բազմաթիվ ընտրատեղամասերում, և մուտքի մոտ, երբ մարդիկ հագնում են դիմակները, ստորագրում են և անուն ազգանունով նույնականացման են անցնում, նման խնդիր չի արձանագրվել»:

Ալեն Սիմոնյանն ասաց՝ եթե կան նման տեսաձայնագրություններ, թող իրեն ցույց տան:

« Իմ քայլ»-ի պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ ավելացրեց, որ բոլոր ընտրատեղամասերում եղել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, և եթե կասկածներ են ունեցել, պետք է որ բարձրաձայնեին, իսկ եթե ֆիքսվել է, օրինապահ մարմինները և ԿԸՀ-ն  գործողություններ կիրականացնեն։