Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախում ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա (տեսանյութ)

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը  ներկայացրեց մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների նախնական արդյունքները:

Վերջինս տեղեկացրեց, որ արցախցիները ընտրություններին ապահովել են 73.5 տոկոս մասնակցություն:

Չնայած այս հանգամանքին՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկ չի հաղթահարել ձայների «50 տոկոս պլյուս 1 ձայնը», ինչը նշանակում է, որ Արցախում պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։

Այն տեղի է ունենալու քվերակության օրվանից 14 օր հետո՝ ապրիլի 14-ին:

ԱՀ ԿԸՀ նախագահը ներկայացրեց թեկնածուների հավաքած ձայները: Ըստ այդ տվյալների՝  առաջին եռյակը գլխավորում է Արայիկ Հարությունյանը (36.076 ընտրող կամ 49.26տոկոս), հաջորդը Մասիս Մայիլյանն է (19.360 ձայն  կամ 26.4 տոկոս), երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է (10.755 կամ ընտրողներ 14.7 տոկոս):

ԱՀ նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104.348 մարդ, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76.728․ այս թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվի և արդեն տեղամասային կենտրոններից ստացված  թվեր միջև կարող է որոշակի տարբերություններ նկատվել:

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625, այսինքն՝ քվեարկության մասնակիցների 3.5 տոկոսը:

Ըստ ԿԸՀ նախագահի տվյալների՝ առաջատար եռյակին հաջորդում են հետեւյալ թեկնածուները՝ 

 Դավիթ Իշխանյան-1873 կողմ ձայն կամ 2.56 տոկոս

 Աշոտ Ղուլյան -1683 ընտրող կամ  2.3 տոկոս

 Հայկ Խանումյան-962 ընտրող կամ 1.3 տոկոս

 Վահան Բադասյան-743 ձայն կամ  1 տոկոս

 Դավիթ Բաբայան-587 ընտրող կամ 0.8 տոկոս 

 Ռուսլան Իսրայելյան-368 ընտրող  0.5 տոկոս

 Քրիստինե Բալայան-202 ընտրող կամ 0.3 տոկոս 

 Աշոտ Դադայան 198 ընտրող կամ 0.3 տոկոս

 Բելա Լալայան-162 կամ 0.2 տոկոս

 Մելսիկ Պողոսյան-141 ընտրող կամ 0.2 տոկոս

 Սերգեյ Ամիրյան-106 ընտրղ կամ 0.2 տոկոս

ԱՀ ԿԸՀ նախագահը ներկայացրեց նաև խոորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները:

Այս պարագայում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104.350, քվերակության մասնակիցների թիվը 76.712, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2418:

Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինեն հետևյալ կուսակցությունները՝ 

«Ազատ հայրենիք» և ՔՄԴ կուսակցությունների դաշինք-29.688 ձայն կամ 40.4 տոկոս 

«Միասնական հայրենիք»-17365 ձայն կամ 23.63 տոկոս 

«Արդարություն» կուսակցություն-5865 ձայն 7.9 տոկոս 

ՀՅԴ-4717 ձայն կամ 6.4 տոկոս 

Արցախի «Ժողովրդավարական» կուսակցություն-4269 կամ 5.81 տոկոս 

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ ստացել են 9 դիմում-բողոք, դատախազությունում քննության ընթացքում են 44 հաղուդումներ, ՄԻՊ-ում արձանագրվել է 12 դեպք:

Թեժ գծին ստացել են 30 զանգ, վեց ենթադրյալ խախտումների և 24 պարզաբանումներ ստանալու համար:

Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ քվեարակության երկրորդ փուլ չկայանա կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, ԱՀ ԿԸՀ նախագահն ասաց, որ իրավասու կառույցները կքննարկեն և հանրությանը կիրազեկեն: