Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԱԺ-ն այսօր երրորդ արտահերթ նիստն է անում․ ուղիղ (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր երրորդ արտահերթ նիստն է անցկացնում։ Օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն է։

Կառավարությունն այս օրենքների նախագծերով առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։