Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրայր Թովմասյան
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

ՍԴ  նախագահ, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա ապրիլի  6-ին։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ 

Հիշեցնենք, որ  գործը մակագրված է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել նախարար լինելու տարիներին պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նույն մեղադրանքն է առաջադրվել նաեւ նրա սանիկ Նորայր Փանոսյանին։

Մեղադրանքը բառացի սա է․ «Հրայր Թովմասյանը զբաղեցնելով Արդարադատության նախարարի պաշտոնը եւ օժտված լինելով կազմակերպական_տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով'  պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով' նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի' Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14_րդ շենքի 162 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի  տեսքով ծանր հետեւանքներ»։