Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-9d6585bb486e33f7f163f196ce07bdc7-V
A A
Պաշտոնական

Մեքենան և փայտանյութը տեղափոխվել են Ոստիկանություն

2020 թվականի մարտի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի տեսուչները Ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ստուգել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի կողմից վարած «Վոլվո» մակնիշի 07OF707 պետհամարանիշով  ավտոմեքենա կցորդիչով՝ պետհամարանիշ 07Z707 ավտոտրանսպորտային միջոցը, որում հայտնաբերել են 30խմ հաճարենի տեսակի կողահատ տախտակ: Վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն պատկանում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Ա.Ս.-ին: Մեքենան և փայտանյութը տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի առթիվ հանգամանքները ճշտվում են: